Սպորտ

Բռնցքամարտի Մ22 տարեկանների ԵԱ-ին Հայաստանը մասնակցում է ամբողջական կազմով

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտի Մ22 տարեկանների ԵԱ-ին Հայաստանը մասնակցում է ամբողջական կազմով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականն ամբողջական կազմով կմասնակցի Մ22  տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայում մեկնարկող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականում հանդես կգան 48 կգ Հովհաննես Հարությունյանը, 51 կգ Ռուդոլֆ Գարբոյանը, 54 կգ Դավիթ Եգորյանը, 57 կգ Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ Արթուր Սահակյանը, 63.5 կգ Մանվել Պետրոսյանը, 67 կգ Հարություն Հակոբկոխյանը,71 կգ Նարեկ Զախարյանը, 75 կգ Գարիկ Անտանոսյանը, 80 կգ Համլետ Ադամյանը, 92 կգ Հենրիկ Ճղրիկյանը:

Կանանց հավաքականի կազմում են 48 կգ Լուսինե Գևորգյանը, 52 կգ Արևիկ Դոխոլյանը, 54 կգ Աննա Զուռնաչյանը, 57 կգ Ջուլյա Լալայանը, 60 կգ Էլիդա Քոչարյանը, 63 կգ Սոնա Հարությունյանը:

Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 12-20-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում