Վրացի գրող Իվա Փեզուաշվիլին Հայաստանում ներկայացրեց «Բունկեր» վեպը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացի գրող Իվա Փեզուաշվիլին Հայաստանում  ընթերցողների դատին հանձնեց իր «Բունկեր» վեպի հայերեն թարգմանությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բունկեր» վեպը սագա է Սիմոնյան ընտանիքի մասին։ 

«Ընտանիքն Արցախյան պատերազմի ժամանակ փախչում է Թբիլիսի։ 24 ժամվա ընթացքում զարգացող պատմությունը կոնֆլիկտների, դրամաների ու մարտահրավերների մի կծիկ է, որի մեջ միանգամից հայտնվում է ամբողջ ընտանիքը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Թարգմանությունը վրացերենից իրականացրել է Անի Աստատուրյանը, խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։

«Սա հրաշալի հնարավորություն է երկու հարևան ժողովուրդների՝ հատկապես երիտասարդության մտածողությունը ճանաչելու, հարաբերվելու ու համեմատվելու տեսանկյունից։ Եթե ոչ հիմա, վստահ եմ, որ հետագայում վեպը շատ մեծ հետաքրքրության կարժանանա։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Անիին, որը կարողացավ հաղթահարել ոճի առումով բարդ լեզուն, և ահա ունենք այս հրաշալի արդյունքը։ Հուսով եմ, որ ոչ միայն միասին կրկին կաշխատենք, այլև հայ գրողների գործերը նույնպես նման ձևով վրացերեն լույս կտեսնեն Վրաստանում»,- նշել է Արքմենիկ Նիկողոսյանը։

Վրացի գրող Իվա Փեզուաշվիլին էլ ընդգծել է, որ մեծ պատասխանատվությամբ է  մոտեցել հատկապես պատմական իրադարձություններին։ Նա խոսել է գրքի ստեղծման մասին և շեշտել՝ ուրախ է լինել Հայասատանում։

Գրողը մեծացել է վրացական բակում, որտեղ խաղացել է հայերի հետ և երբեք չի զգացել ազգային տարբերությունները։ Հայերի հետ էլ մշտապես մեծ սիրով է շփվել ու համագործակցել։ 

Գրքի շնորհանդես-քննարկմանը ներկա է եղել ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։ 

Հայերեն فارسی ქართული

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում

«Մեկ առողջություն, մեկ ապագա». պաշտպանելով բնությունը պաշտպանում ենք մարդկանց առողջությունը

«Silicon Mountains Summit & Expo 2026» երկօրյա համաժողովն ավարտվեց «Ներդրում նորարարության մեջ» խորագրով

Կառավարությունը որոշել է դադարեցնել Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը