Սիրիան «բարբարոսական հանցագործություն» է  անվանել Իսրայելի հարվածը Դամասկոսին, որը 7 մարդու կյանք է խլել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի արտաքին գործերի նախարարությունն Իսրայելի զինված ուժերի հարվածը Դամասկոսի բնակելի շենքին անվանել է «բարբարոսական հանցագործություն» և կրկին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Իսրայելին զսպելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։ 

«Սիրիայի Արաբական Հանրապետությունը վճռականորեն դատապարտում է այս բարբարոսական հանցագործությունը խաղաղ բնակչության դեմ, որն իրենից ներկայացնում է ցեղասպանության շարունակությունը, որ այս անհավատ համակարգի (խմբ.՝ նկատի ունի Իսրայելը) կողմից իրականացվում է պաղեստինցիների և լիբանանցիների նկատմամբ», - ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սիրիայի ԱԳՆ-ի Facebook-ի էջում։ 

Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը կրկին ընդգծել է հրեական պետությանը զսպելու «հրատապ միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը»՝ նշելով, որ Իսրայելի գործողություններն «աղետալի հետևանքներ» կունենան տարածաշրջանի համար։

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 8-ի երեկոյան Իսրայելը 3 հրթիռ է արձակել Դամասկոսի Մեզզա թաղամասի բնակելի շենքերից մեկի վրա, որի հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 11-ը։  Զոհերի թվում կան կանայք և երեխաներ։

Al Hadath հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ գնդակոծության ենթարկված շենքը գտնվում է Սիրիայում Իրանի դեսպանատնից 1 կիլոմետրից պակաս հեռավորության վրա։ Ըստ հեռուստաալիքի՝ իսրայելական հարվածի թիրախը եղել է «Հեզբոլլահ» կազմակերպության կողմնակիցներից մեկը:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն