Քաղաքականություն

Փաշինյանն արձանագրել է Հայաստան-Ռուսաստան քաղաքական երկխոսության ակտիվացում վերջին ամիսներին

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն արձանագրել է Հայաստան-Ռուսաստան քաղաքական երկխոսության ակտիվացում վերջին ամիսներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև վերջին ամիսների ընթացքում կայացել է բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն։  

«Ուրախ եմ արձանագրել, որ վերջին ամիսների ընթացքում մեզ մոտ կայացել է բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն: Նախ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն է ժամանել Երևան, եւ կայացել է ոչ միայն միջկառավարական հանձնաժողովի հանդիպում, այլեւ բավական բովանդակալից խոսել ենք երկկողմ օրակարգի գրեթե բոլոր հարցերի շուրջ: Հոկտեմբերի սկզբին Երևանում կայացել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ, եւ այդ միջոցառման շրջանակում մենք բովանդակալից քննարկել ենք մեր համագործակցությանն առնչվող հարցեր: Այսօր եւս լավ հնարավորություն է ընդհանրացնել այդ քննարկումները, եւ շատ ուրախ եմ, որ ընձեռվել է նման հնարավորություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ասել է ՀՀ վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում