Սպորտ

Արամ Հակոբյանը «Oskemen open»-ի առաջատարից հետ է 1,5 միավորով

1 րոպեի ընթերցում

Արամ Հակոբյանը «Oskemen open»-ի առաջատարից հետ է 1,5 միավորով

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Արամ Հակոբյանը և Մանուէլ Պետրոսյանը շարունակում են ելույթները ղազախական «Oskemen open»-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 7 տուրից հետո Արամ Հակոբյանը 7 հնարավորից հավաքելով 5 միավոր՝ կիսում է 6-14-րդ հորիզոնականները: Մանուէլ Պետրոսյանը հավաքել է 4,5 միավոր և 17-րդն է: Առաջատարը 6,5 միավորով Վիտալի Բերնադսկին է:

«Oskemen open»-ի Masters մրցաշարին մասնակցում է 121 շախմատիստ: Մրցաշարի ամենաբարձր վարկանիշն ունի Մանուէլ Պետրոսյանը: «Oskemen open»-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով ու բաղկացած է 10 տուրից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում