Հայաստանն ուսումնասիրում է կորեական K2 «Սև Հովազ» մարտական տանկերի ձեռքբերման հնարավորությունը. Army Recognition

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերին այցելել է Հարավային Կորեա՝ ուսումնասիրելու «Hyundai Rotem» ընկերության կողմից մշակված K2 «Սև Հովազ» մարտական տանկերի ձեռքբերման հնարավորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Army Recognition» պաշտպանական նորությունների հարթակը՝ հղում անելով հարավկորեական «Չոսուն բիզ» լրատվամիջոցին։

Նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է սեպտեմբերի 9-ին և 10-ին Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարության և արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված արհեստական բանականությանն առնչվող բարձր մակարդակի հանդիպմանը և բանակցություններ սկսել հարավկորեական զենքի մատակարարման շուրջ՝ հատուկ հետաքրքրություն ցուցաբերելով K2 տանկի նկատմամբ։ 

Հարավկորեական բանակի կողմից օգտագործվող K2 մարտական տանկը հագեցած է առաջադեմ տեխնոլոգիայով, որը հատկապես արդյունավետ է գործում և լավ համապատասխանում է լեռնային պայմաններին։

K2-ը ձեռք է բերվել այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են Լեհաստանը և Թուրքիան:

Ավելի վաղ, պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ Կորեայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 9-ին մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովին։

Միջոցառման շրջանակներում Պապիկյանը հանդիպումներ է ունեցել Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարար Շին Վոն-սիկի, Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չո Տխե Յոլի հետ և քննարկել միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին ու երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:  

K2-ը համարվում է աշխարհի ամենաթանկ տանկերից մեկը։ Ըստ բաց աղբյուրների՝ K2-ի արժեքը 8․5 միլիոն դոլար է։ 

Հայերեն English Русский

Հայաստանում ստեղծարար տնտեսության ոլորտը տպավորիչ աճ է գրանցել 2021-24 թվականներին

Պիստորիուսը եվրոպացիներին կոչ է արել չհրաժարվել Մոսկվա այցելելու հրավերից

Հզոր երաժշտության տիրույթում. Գրիգորի Սոկոլովի հայտնությունը երևանյան բեմում

Digitec expo. ի՞նչ տեխնոլոգիական լուծումներ են առաջարկում մասնակիցները

Digitec 2026 brings tech leaders together in Yerevan

Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանը

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր

«Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրն ամփոփիչ փուլում է. դասընթացներն անցկացվում են Երևանում և Սյունիքի մարզում

Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը վերագործարկել են հարաբերությունները մի շարք համաձայնությունների ձեռքբերմամբ

Երեխաների իրավունքների պաշտպանությունը պետք է ապահովվի նաև թվային միջավայրում. ՀՀ ՄԻՊ