Ամերիկահայ գործարար Գարո Արմենը քաղցկեղի դեմ նոր դեղամիջոց ստեղծելու համար արժանացել է WITSA-ի մրցանակին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) ամենամյա մրցանակն այս տարի շահել է ամերիկահայ գործարար Գարո Արմենը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։ 

«Մրցանակը շահում են նրանք, ովքեր մեծ ծառայություններ են մատուցում մարդկությանը կամ դառնում համաշխարհային նշանակության աշխատությունների հեղինակ։ Այդ մրցանակի դափնեկիրների թվում է, օրինակ, Նելսոն Մանդելան։ Այս տարի մեր ընկերությունը ներկայացրեց Գարո Արմենի թեկնածությունը և խորհուրդը հաստատեց այն։ Մրցանակաբաշխությունն անցկացվում է տարբեր նոմինացիաներով, սակայն գլխավոր մրցանակին արժանացել է մեր ամերիկահայ հայրենակիցը։ Նրա գործունեությունն ինքնին ունի մեծ նշանակություն։ Նրա հիմնադրած և ղեկավարած ընկերությունը՝ «Ագենուս Բիո»-ն, զբաղվում է քաղցկեղի բուժման աշխատանքներով և մասնավորապես ստեղծել է դեղամիջոց, որն օգնել է ավելի քան հազար հիվանդների, ովքեր արդեն իսկ ապաքինվել են։ Դեղամիջոցի շնորհիվ բուժվել են նույնիսկ չորրորդ փուլի քաղցկեղով հիվանդները, որոնց մարմնում տարածված են եղել մետաստազներ։ Վեց շաբաթվա ընթացքում, ինչ հիվանդներն ընդունել են «Բոթբալ» կոչվող դեղը, քաղցկեղն ամբողջությամբ վերացել է»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը։  

Եսայանի խոսքով՝ տեխնոլոգիաների ասպարեզում հայկական մեծ սփյուռք կա, որտեղ կան հաջողված մասնագետներ և հայկական ընկերություններ, որոնք ունեն մեծ կապեր և կշիռ։ Ամենահայտնիներից է, օրինակ, «Սերվիս Տիտան»-ը, որը հիմնադրել են Վահե Կուզոյանն ու Արամ Մահտեսյանը։ Այն մեծապես օգնում է հայաստանյան ստարտափներին՝ հասանելի ձայն ունենալու անհրաժեշտ տեղերում։ Եսայանն առանձնացրեց նաև Ռազմիկ Հովակիմյանին, ով ունի վենչուրային կապիտալ և կատարել է ներդրումներ՝ օգնելով բազմաթիվ հայաստանյան սկսնակ ընկերություններին։ Մեր զրուցակիցը շեշտեց, որ սփյուռքը մեզ շատ է օգնում, ինչի շնորհիվ Հայաստանը՝ ի տարբերություն բազմաթիվ երկրների, դարձել է հասանելի և լսելի։  

Մանվել Մարգարյան

Հայերեն Español Русский Türkçe

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը

Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս

Պետական սիմֆոնիկ նվագախմբին կտրամադրվեն նոր հնարավորություններ ձեռնարկատիրական գործունեության ոլորտում

Գյումրեցի ջութակահարն անցել է Մոսկվայի Պետական Կոնսերվատորիայի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով

Կառավարությունը դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի բարեփոխումների նախագիծ է ներկայացրել

Պաղեստինը հայտնում է 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցու մահվան մասին