Աշխարհ

Թունիսի նախագահական ընտրությունների նախնական տվյալներով հաղթել է գործող նախագահը

1 րոպեի ընթերցում

Թունիսի նախագահական ընտրությունների նախնական տվյալներով հաղթել է գործող նախագահը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թունիսի գործող նախագահ Կաիս Սաիդն, ըստ էքզիթ փոլերի արդյունքների, հաղթել է հոկտեմբերի 6-ին կայացած նախագահական ընտրություններում՝ մեծ տարբերությամբ առաջ անցնելով իր երկու մրցակիցներից, որոնցից մեկն այժմ բանտում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ընտրություններին մասնակցությունն, ըստ ընտրական հանձնաժողովի, կազմել է 27,7 %: Ըստ նախնական տվյալների՝ Սաիդը տացել է քվեների 89,2 %-ը։ 

Կաիս Սաիդի մրցակիցները՝ նրա նախկին դաշնակից, այժմ քննադատ Զուհեյր Մաղզաուին և սեպտեմբերին բանտարկված Այաչի Զամելը հրաժարվել են ընդունել էքզիթ փոլերի արդյունքները՝ նշելով, որ իսկական արդյունքներն այլ կլինեն։

Նախնական արդյունքների հրապարակումից հետո Սաիդի աջակիցները դուրս են եկել փողոցներ՝ տոնելով  նրա հաղթանակը։ 

Կաիս Սաիդը նախագահ է ընտրվել 2019 թվականին։ Reuters-ը նշում է, որ 2021 թվականին նա իր ձեռքը վերցրեց իշխանության գրեթե բոլոր ճյուղերը, երբ ցրեց խորհրդարանը և նոր սահմանադրություն ընդունեց, որը քննադատության արժանացավ ընդդիմության կողմից։ Այնուհետև նոր սահմանադրությամբ ընտրվեց խորհրդարան, որն, ըստ հրապարակման, գրեթե լիազորություններ չունի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում