«Հեզբոլլահ»-ի հրթիռային հարվածից Իսրայելում 10 մարդ է վիրավորվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիշերը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից Իսրայելի հրթիռակոծության հետևանքով առնվազն 10 մարդ է վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ABC News-ը։

Իսրայելի պաշտոնատար անձանց խոսքով՝ հրթիռային հարվածները հասցվել են Հայֆայում և Ստորին Գալիլիայում: Վիրավորները հոսպիտալացվել են։

CNN-ն իր հերթին նշում է, որ Հայֆայում գնդակոծության հետևանքով տուժել է վեց մարդ։ Քաղաքային հիվանդանոցից հեռուստաալիքին հայտնել են, որ տուժածների մեծ մասի վնասվածքները թեթև են։

Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ ոստիկանության աշխատակիցները և ռումբերի վնասազերծման մասնագետներն ակտիվորեն աշխատում են Հայֆայում և Ստորին Գալիլիայում: Բեկորներ և կոտորակառումբեր են հայտնաբերվել երկու հիմնական շրջաններում: Մի քանի շենքեր վնասվել են:

Ավելի վաղ «Հեզբոլլահ»-ը հայտարարել էր, որ հրթիռներ է արձակել Հայֆայից հարավ գտնվող իսրայելական «Կարմել» ռազմաբազայի ուղղությամբ: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ քաղաքի ուղղությամբ արձակվել է 5 արկ. դրանց մի մասն է միայն հաջողվել կալանել։ 

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հոկտեմբերի 6-ին հաղորդել էր, որ մեկ օրվա ընթացքում ավելի քան 120 արկ է արձակվել Լիբանանից դեպի Իսրայել։ 

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում իսրայելական հարվածներից երկրում ավելի քան 2000 մարդ է զոհվել, այդ թվում՝ 127 երեխա։ Ավելի քան 1 միլիոն մարդ տեղահանվել է։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան