Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 6-ին ժամը 17:30-ին, հավաքականը կանցկացնի առաջին մարզումը:

Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝

Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան) 
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Արտակ Դաշյան - «Նոա»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարությունյան - «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Լուկաս Սելարայան - «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Ժիրայր Շաղոյան - «Դեբրեցեն» (Հունգարիա)։

Հոկտեմբերի 6-ին Պրեմիեր լիգայի իրենց թիմերի հանդիպումներից հետո, հավաքին կմիանան Հենրի Ավագյանը և Էրիկ Սիմոնյանը, իսկ հոկտեմբերի 7-ին՝ Արամ Խամոյանը:

Հոկտեմբերի 7-ին հավաքականի ճամբար կժամանեն հրավիրված մյուս բոլոր ֆուտբոլիստները՝ Անդրե Չալըշըրը, Նաիր Թիկնիզյանը, Գեորգի Հարությունյանը, Էդուարդ Սպերցյանը, Ուգոչուկվու Իվուն, Վահան Բիչախչյանը, Էդգար Սևիկյանը, Արթուր Միրանյանը և Հրանտ-Լեոն Ռանոսը:  

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում