Վախճանվել է խորհրդային ճանաչված մուլտիպլիկատոր Մարինա Ոսկանյանցը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում հոկտեմբերի լույս 4-ի գիշերը 90 տարեկանում վախճանվել է Ռուսաստանի վաստակավոր նկարիչ, մուլտիպլիկատոր Մարինա Ոսկանյանցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է «Սոյուզմուլտֆիլմ»-ի գլխավոր խմբագիր Սերգեյ Կապկովը:

Մարինա Ոսկանյանցը 1959-91 թվականներին աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ»-ում։  Նրա ձեռամբ են ստեղծվել միլիոնավոր մանուկների և մեծերի սիրված շատ մուլտհերոսների և մանկական ֆիլմերի հերոսների կերպարները: Տաղանդավոր հայուհին է պատկերել «Մատնաչափիկը», «Երեքը Պրոստոկվաշինոյից», «Երրորդ մոլորակի գաղտնիքը», «Մարդուկ-կոտրուկը», «Կար-չկար մի շուն կար», «Կախարդական մատանին», «Լոլո պինգվինիկի արկածները» մուլտֆիլմերի հերոսներին: Ոսկանյանցը եղել է նաև «Երեք հաստլիկները» ֆիլմի նկարիչը:

Նա մասնագիտացել է հիմնականում պարային տեսարանների ստեղծման դրվագներում: Դասավանդել է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանում (ВГИК): Արժանացել է պետական մրցանակների:

Հայերեն Русский

ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին

Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր

Կիբեռոստիկանությունը հայտնել է հերթական հանցավոր խմբավորման գործունեությունը կասեցնելու մասին

Լոռու մարզում 2026 թվականի առաջին կիսամյակում սպանության դեպք չի արձանագրվել

Սիպիլն իր նոր տեսահոլովակում կենդանացրել է Կոմիտասի ձայնը. «Արորն ու տատրակը»՝ նոր մատուցմամբ

Վահան Կոստանյանն ու Բենժամեն Հադադը քննարկել են Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Հուլիսի 24-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի խորհրդարանը վավերացրել է Ուկրաինայի համար ՌԴ-ից պատերազմի վնասի համար փոխհատուցում պահանջելու մասին կոնվենցիան․ Moldpres

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին