ԵՄ-ն կասեցրել է հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը որոշել է դադարեցնել բարձր մակարդակի հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետ երկրի ոչ բարեկամական վերաբերմունքի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։

«Ընթացիկ տարվա հունիսին՝ մի քանի ամիս առաջ, մենք անցկացրել ենք քննարկում (ԵՄ) անդամ երկրների հետ, թե ինչպիսին կլինի մեր մոտեցումը Վրաստանի ղեկավարության նկատմամբ, որը, մեր կարծիքով, անբարյացակամ վերաբերմունք ունի ԵՄ-ի նկատմամբ, թե ինչպես կարող ենք հաղթահարել հակաեվրոպական և հակաարևմտյան նարատիվն ու քարոզչությունը, դավադրության  տեսությունները: Եվ մենք որոշեցինք, որ բարձր մակարդակի ոչ մի հանդիպում չենք ունենա Վրաստանի գործող ղեկավարության հետ», - Գերչինսկիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Դիվանագետը հավելել է, որ վերջին ամիսների ընթացքում ոչ մի շփում չի եղել ո՛չ իր կողմից Վրաստանի իշխանությունների հետ, ո՛չ էլ Վրաստանի կառավարության ներկայացուցիչների կողմից Բրյուսելի հետ։

ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Վրաստանի հարաբերություններն սկսել են էապես վատթարանալ այն բանից հետո, երբ մայիսին Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն անորոշ ժամանակով հետաձգել է «Արժանի գործընկեր» վրաց-ամերիկյան զորավարժությունները։ Իր հերթին ԵՄ-ն սառեցրել է 30 մլն եվրոն, որը նախատեսվում էր հատկացնել Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Վրաստանի մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանվել են պատժամիջոցներ։

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները