Իսրայելի ավիահարվածից փակվել է այն ճանապարհը, որով հազարավոր լիբանանցիներ փախչում են Սիրիա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ավիահարվածի պատճառով փակվել է Լիբանանից Դամասկոս տանող ճանապարհը, որով տասնյակ հազարավոր լիբանանցիներ վերջին երկու շաբաթներին մարտական գործողություններից փախչում են Սիրիա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը:

Գործակալության տվյալներով՝ ճանապարհը փակվել է «Մասնաա» հսկիչ անցակետի մոտ։ Գործակալությունը պարզաբանում է, որ տարածաշրջանում ներկայիս հակամարտության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ աշխատանքը դադարեցնում է նման խոշոր սահմանային անցակետը։

Ավելի վաղ Իսրայելի զինվորականները «Հեզբոլլահ» շարժմանը մեղադրել էին «Մասնաա» հսկիչ անցակետը Լիբանան մաքսանենգ ճանապարհով զենք տեղափոխելու համար օգտագործելու մեջ: 

Ավելի վաղ Լիբանանի իշխանությունները հաղորդել էին, որ սեպտեմբերի 23-ից 30-ը Սիրիա է տեղափոխվել Սիրիայի 256 614 քաղաքացի և Լիբանանի 82 264 քաղաքացի։ Երկրների միջև աշխատում են ևս մի քանի այլ հսկիչ անցակետեր։

Իսրայելի բանակը նշել է, որ ավելի վաղ Բեյրութին հասցված հարվածի հետևանքով զոհվել է Մոհամեդ Ռաշիդ Սկաֆին՝ «Հեզբոլլահ»-ի հաղորդակցությունների ստորաբաժանման ղեկավարը։

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի կառավարության՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում իսրայելական հարվածներից Լիբանանում գրեթե 1300 մարդ է զոհվել։ Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով տեղահանվել է շուրջ 1,2 միլիոն լիբանանցի։  

Հոկտեմբերի 1-ին Իրանն ավելի քան 180 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ այդ գնդակոծությանը կպատասխանեն, երբ անհրաժեշտ համարեն:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի