ԱՄՆ-ն և ԵՄ-ն քննադատել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու Իսրայելի որոշումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի շարք պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ քննադատության են ենթարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին «պերսոնա նոն գրատա հայտարարելու Իսրայելի որոշումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն աջակցություն է հայտնել Գուտերեշին և քննադատել Իսրայելի որոշումը։

«Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին բոլոր հակամարտություններում, հատկապես Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու նրա անխոնջ ջանքերում։ Մենք դատապարտում ենք նրա դեմ չարդարացված հարձակումները», - գրել է Բորելը X սոցիալական ցանցում: 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն իր հերթին հայտարարել է, որ Գուտերեշին «պերսոնա նոն գրատա» հայտարարելը քաղաքական, այլ ոչ իրավական քայլ է։

«Մենք Իսրայելի վարչապետի հայտարարությունը համարում ենք քաղաքական, ինչպես նաև այն որակում ենք Իսրայելի իշխանությունների կողմից ՄԱԿ-ի ներկայացուցիչների դեմ հերթական թշնամական ելույթը», -հայտարարել է Դյուժարիկը։

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը Գուտերեշին «պերսոնա նոն գրատա» հայտարարելը համարել է անարդյունավետ: 

«Նման քայլերն անարդյունավետ են աշխարհում Իսրայելի դիրքերը բարելավելու համար», - ասել է նա։

Իսրայելի որոշումը քննադատել են նաև Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Սեբաստիան Ֆիշերը, Պորտուգալիայի իշխանությունները, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցիչ Ֆու Ցունը, Ֆրանսիայի մշտական ​​ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվիերը: Գուտերեշին աջակցություն է հայտնել նաև ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ​​ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը։

Հոկտեմբերի 1-ին Իրանն ավելի քան 180 հրթիռ էր արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այս հարձակումից հետո Գուտերեշը դատապարտել էր Մերձավոր Արևելքում իրադրության սրումը՝ որևէ երկրի անուն չհիշատակելով։ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը արգելել էր նրա մուտքը երկիր՝ պատճառաբանելով, որ Գուտերեշը չի դատապարտել Իրանի հարձակումն Իսրայելի վրա։ 

Մերձավոր Արևելք

Իսրայելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին