Քաղաքականություն

Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը ՀՀ ԱԳՆ-ի մշտական ուշադրության կենտրոնում է

1 րոպեի ընթերցում

Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը ՀՀ ԱԳՆ-ի մշտական ուշադրության կենտրոնում է

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը Հայաստանի արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է և մշտապես բարձրաձայնվում է բոլոր հանդիպումների ժամանակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ պատասխանելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շրջանակներում ընթացող բանակցություններում գերիների խնդրի բարձրաձայնման մասին հարցին։

«Դա բանակցային գործընթացի ընդհանուր տրամաբանության մեջ է, բայց կոնկրետ բանակցային փաստաթուղթ չեմ կարող նշել»,-ասաց Կոստանյանը՝ հավաստիացնելով, որ տարբեր քննարկումների ժամանակ այդ մասին մշտապես խոսվում է։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում