Ալեն Սիմոնյանն ընդդիմությանն առաջարկեց փոխել մարտավարությունն ու միասին քննարկել երկրի համար ընթացող պատմական գործընթացը

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդիմադիրներին առաջարկում է փոխել մարտավարությունը, միասին քննարկել երկրի համար ընթացող պատմական գործընթացը, փորձել իշխանությանն օգնել այդ հարցում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն այդ մասին ասաց ԱԺ ամբիոնից՝ անդրադառնալով ընդդիմադիրների՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ընթացող գործընթացի, սահմանազատման գործընթացի վերաբերյալ ելույթների համատեքստում: 

Սիմոնյանն ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությանը, Դաշնակցությանը հորդորեց փոխել մարտավարությունը:

«Դուք ՀՀ–ում ընդդիմադիր իշխանություն եք: Դուք էլ իշխանություն ունեք:  Գործընթաց է տեղի ունենում, որը պատմական է, որն անդառնալի է լինելու: Եկեք միասին հասկանանք, միասին քննարկենք: Ինչ-որ տեղ դուք էլ կարող է ինչ-որ բան ասեք, որը շատ օգտակար կլինի ինչ-որ փուլում: Եկեք փորձեք մեզ օգնել՝ այս հարցը լուծենք»,–ասաց ԱԺ նախագահը:

Ըստ նրա՝ այն ճանապարհով, որով ընդդիմությունը գնում է, հաջորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքում չի անցնելու Ազգային ժողով: Սիմոնյանի կարծիքով՝ ընդդիմության ասելիքը սպառված է: «Ուղղակի դերակատար փոխելով՝ որևիցե բան չի փոխվելու»,–նկատեց նա:

Հայերեն English Русский

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին