ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը մարզերում քաղաքացուն առավել հասանելի է դառնում շրջիկ սպասարկման ապահովմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին գործերի նախարարությունը, կարևորելով հանրային ծառայությունների մատուցման բարեփոխումները և դիտարկելով քաղաքացիների հարմարավետությունը որպես առաջնահերթություն՝ մարզերում գործարկել է շրջիկ ծառայություն։ Այն տեղում կապահովի միգրացիայի և քաղաքացիության ծառայության սպասարկման ոլորտի գործառույթները։ Արդյունքում՝ ծառայությունների մատուցումը քաղաքացու համար դառնում է ավելի հասանելի, իսկ նախաձեռնությունն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը, այդ թվում՝ հեռավոր գյուղեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ծրագիրն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՆԳ նախարարությունը սերտորեն համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչի արդյունքում համայնքապետարանները բնակիչներին նախապես իրազեկում են շրջիկ ծառայության մանրամասների մասին։

«Բնակիչները կարող են մոտենալ և սպասարկվել նախապես հայտարարված օրերին։
Այս փուլով սեպտեմբերի 24-ից 27-ը ծառայություններ են մատուցվել Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում, մասնավորապես՝ Չարենցավան քաղաքում, Բջնի, Արզական, Ալափարս, Ֆանտան, Կարենիս գյուղերում, իսկ ավելի վաղ շրջիկ ծառայություն էր մատուցվել Արմավիրի մարզի մի շարք համայնքներում։

Շրջիկ ծառայության աշխատակիցները մեկ օրվա ընթացքում կարող են լինել մի քանի գյուղական բնակավայրերում։ Մինչ այժմ քաղաքացիներից որևէ բողոք չի ստացվել, միայն գրանցվել են դրական արձագանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ սպասարկման շրջանակներում երկու մարզերում ընդունվել են 315 անձնագրավորման և 13 քաղաքացիության գործեր, մատուցվել են նաև հաշվառման ծառայություններ, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար։

Նշվում է, որ գործընթացը շարունակական է, իրականացվում է նաև որակի մոնիթորինգ՝ խնդիրները հասցեագրելու և մատուցվող ծառայություններն առավել բարելավելու նպատակով։


 

Հայերեն

Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարության իրավունքները. Amnesty International-ի արձագանքը

Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Սիրիայի նոր իշխանությունները հույս ունեն, որ երկիրը կվերադառնա Արաբական պետությունների լիգա

Ադրբեջանի ԱԳ նախարարը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի մասին

Լևոն Արոնյանը միջազգային հանրությանը կոչ է անում արձագանքել Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը

Թեհրանում Գերագույն դատարանի մոտ զինված հարձակում գործած անձն ինքնասպանություն է գործել. ներկայացվել են դեպքի մանրամասները

Լարսը փակ է բեռնատարների համար

Իսրայելի կենտրոնական հատվածում տագնապի ազդանշան է հնչել Եմենից հրթիռի պատճառով

Հրդեհ Ղարիբջանյան գյուղում․ այրվել է մոտ 100 հակ անասնակեր

Tik Tok-ը նշել է ԱՄՆ-ում իր աշխատանքը շարունակելու պայմանը