Տնտեսություն

«Լեհական օգնություն» ծրագրով «Սևան» ազգային պարկում բացվել է նոր քայլարշավային երթուղի

2 րոպեի ընթերցում

«Լեհական օգնություն» ծրագրով «Սևան» ազգային պարկում բացվել է նոր քայլարշավային երթուղի

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը տեղեկացնում է «Սևան» ազգային պարկում նոր քայլարշավային երթուղու բացման մասին։ Նախագիծը ֆինանսավորվել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից՝ «Լեհական օգնություն» ծրագրի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Լեհաստանի դեսպանությունից, նախագիծը միտված է «Սևան» ազգային պարկի տարածքում ենթակառուցվածքների բարեկարգմանն ու վերականգնմանը՝ գծանշելով քայլարշավային արահետը, որը կապում է Սևանի բուսաբանական այգին Արջանոց լեռան ամենաբարձր գագաթի հետ՝ երևան բերելով դեպի Սևանա լիճ բացվող ամենագեղեցիկ տեսարաններից մեկը։ Գծանշված արահետները կնպաստեն քայլարշավներն առավել անվտանգ դարձնելուն  և բնական ռեսուրսները գլխավորապես տվյալ տարածաշրջանում զբոսուղիների կարգավորման միջոցով ավելի կայուն օգտագործելուն։

Ըստ աղբյուրի՝ աշխատանքի արդյունքում վերականգնվել և գծանշվել է արդեն իսկ գոյություն ունեցող արահետը՝ ապահովելով «Սևան» ազգային պարկի հյուսիսային հատվածի հետ կապը, ինչպես նաև տեղադրվել է նստարան՝ այցելուների հանգստի համար։

Նշվում է, որ նախագիծը համախմբել է տեղի կամավորներին և մասնագետներին, ովքեր «Սևան» արշավականների ակումբի ներկայացուցիչների հետ միասին աշխատել և մնացել են ճամբարում։ Կամավորները ձեռք են բերել գիտելիքներ արահետների գծանշման և կառուցման տեխնիկայի վերաբերյալ՝ ի նպաստ ուղիների պահպանմանն ու դրանց հետագա կայուն զարգացման։ 

Բացման արարողությունը մեկնարկել է խմբային արշավով։ ԳՏՀ (GPS) արահետը և նկարագրությունը շուտով հասանելի կլինեն հայկական հավելվածներում և տուրիստական հարթակներում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում