Տնտեսություն

Վարչապետը Սեմ Սիմոնյանի և Էլի Աքիլյանի հետ քննարկել է ՀՀ-Սփյուռք կապերի ամրապնդման, ինքնության պահպանման, ՀՀ տնտեսության զարգացման հարցեր

1 րոպեի ընթերցում

Վարչապետը Սեմ Սիմոնյանի և Էլի Աքիլյանի հետ քննարկել է ՀՀ-Սփյուռք կապերի ամրապնդման, ինքնության պահպանման, ՀՀ տնտեսության զարգացման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies ընկերության համահիմնադիր Էլի Աքիլյանին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է նրանց գործունեությունը մեր երկրում և ընդգծել «Թումո» կենտրոնների զարգացման ու բոլոր մարզերում նման կենտրոններ հիմնելու կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկը գիտելիքահեն տնտեսության զարգացումն է ու այդ համատեքստում կարևորել կրթական ոլորտում ծրագրերի իրականացումը: 

Ըստ աղբյուրի՝ Սեմ Սիմոնյանը նշել է, որ իրենց նպատակն է «Թումո» կենտրոնների հիմնումը ողջ Հանրապետությունում և նշել ՀՀ Կառավարության հետ արդյունավետ համագործակցության փաստը: Ընդգծվել է, որ առաջիկայում ևս պատրաստ են նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ փոխգործակցության, այդ թվում՝ կրթության, մշակույթի բնագավառներում: 

Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման, ինքնության պահպանման, ՀՀ տնտեսության զարգացման հետագա քայլերի և այլ հարցերի շուրջ:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում