Սփյուռք

Ալեն Սիմոնյանն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել-Պետրոս Մինասյանին

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել-Պետրոս Մինասյանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել-Պետրոս Մինասյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ուրախ է հյուրընկալել Կաթողիկոս-Պատրիարքի գլխավորած պատվիրակությանը Հայաստանում ու ողջունել վերջինիս այցը Հայաստան՝ Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր տաճարի վերաօծմանը մասնակցելու կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ կաթոլիկ համայնքի` հայկական մշակութային արժեքների նկատմամբ անվերապահ հոգատարությունը և նշել, որ հայ կաթոլիկների համայնքը յուրահատուկ բարեկամական կամուրջ է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև:

Ըստ աղբյուրի՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել-Պետրոս Մինասյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար:

Նշվում է, որ Ալեն Սիմոնյանը Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց եկեղեցու Կաթողիկոս-Պատրիարքի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայ գերիների ու Լեռնային Ղարաբաղի հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրներին: Զրուցակիցները քննարկել են նաև խաղաղության օրակարգին վերաբերող և երկկողմ հետաքրքրության այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում