ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 1-2-ը աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին:
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։