«ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարին կտրվի «Աշխարհի գավաթ» կարգավիճակ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում երկօրյա պայքարից հետո ավարտվեց  «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սամբոյի միջազգայի ֆեդերացիայի որոշմամբ` հաջորդ տարի «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարին կտրվի «Աշխարհի գավաթ» կարգավիճակ։

Մրցաշարի փոխանցիկ  թիմային գավաթը նվաճել են Սամբոյի միջազգային ֆեդերացիայի դրոշի տակ հանդես եկող ռուս մարզիկները:

Հայ մարզիկներն ընդհանուր հաշվարկով նվաճեցին 7 մեդալ՝ 2 արծաթ և 5 բրոնզ։

 

Հայերեն فارسی Русский