Նասրալլահի մահվանից հետո «Հեզբոլլահ»-ի նոր ղեկավար է նշանակվել նրա ազգականը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանյան «Հեզբոլլահ»-ի խորհուրդը խմբավորման նոր գլխավոր քարտուղար է նշանակել Հաշեմ Սաֆիեդդինին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Հաշեն Սաֆիեդդինը զբաղեցնում էր «Հեզբոլլահ»-ի գործադիր խորհրդի ղեկավարի պաշտոնը և խմբավորման հրամանատարական շղթայում երկրորդն էր։ 

Նա գլխավոր քարտուղարի պաշտոնում կփոխարինի իսրայելական հարվածի հետևանքով Բեյրութում զոհված Հասան Նասրալլահին: Սաֆիեդդինը Նասրալլահի ազգականն է՝ մորաքրոջ կամ քեռու որդին, ինչպես նաև Իրաքում ամերիկյան ավիահարվածից սպանված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի փեսան։ 

Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ «Հեզբոլլահ»-ի ղեկավար Հասան Նասրալլահին թիրախավորող հարվածի ընթացքում սպանվել է խմբավորման ավելի քան 20 բարձրաստիճան հրամանատար։ 

Աշխարհ

«Հեզբոլլահ»-ը հաստատել է Նասրալլահի մահվան լուրը

 

Հայերեն Русский Türkçe

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար