Դեսպան Մկրտչյանը հյուրընկալել է Հունաստանի Հայոց թեմի նորանշանակ առաջնորդ Գերպ. Տ. Սահակ ծ. վրդ. Եմիշյանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հյուրընկալել է Հունաստանի Հայոց թեմի նորանշանակ առաջնորդ Գերպ. Տ. Սահակ ծ. վրդ. Եմիշյանին՝ Հունահայոց Թեմի Ազգային Վարչության ատենապետ Թագվոր Հովակիմյանի և Տեր Պարետ քահանա Խաչերյանի ուղեկցությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից, դեսպան Մկրտչյանը ողջունել է Գերպ. Տ. Սահակ ծ. վրդ. Եմիշյանին՝ շնորհավորելով և հաջողություն մաղթելով կարևոր առաքելություն ստանձնելու կապակցությամբ։
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստան-Հունաստան հարաբերություններում գրանցվող զարգացումները և դեսպանության գործունեությունը։