Վրաստանի փոխվարչապետը նշել է հարևան երկրների հետ բարեկամական հարաբերությունների կարևորությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխանությունները ձգտում են բարեկամական հարաբերություններ հաստատել բոլոր հարևան երկրների հետ, որպեսզի կայուն միջավայր ստեղծվի բիզնեսի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։

«Մենք կենտրոնացած ենք բոլոր հարևան երկրների հետ խաղաղության ու կայունության և բոլոր հարևան երկրների հետ շատ բարեկամական հարաբերությունների վրա: Դա շատ դժվար է, բայց մեզ համար շատ կարևոր է կայուն և կանխատեսելի միջավայր ստեղծել բիզնեսի համար», - Վրաստանում անցկացվող Զբոսաշրջության համաշխարհային օրվա առթիվ Դավիթաշվիլիի ելույթից մեջբերում է ՏԱՍՍ-ը։ 

Ինչպես նշել է Դավիթաշվիլին, Թբիլիսիի ընդհանուր քաղաքականությունը խաղաղությանն ու կայունությանը մեծ առաջնահերթություն տալն է։ Փոխվարչապետի խոսքով՝ Վրաստանի տնտեսական զարգացման համար կարևոր է կանխատեսելիությունը։

Հայերեն Español Русский

Իրաքյան Քրդստանի վարչապետը դեմ է արտահայտվել նավթահանքերի նկատմամբ Բաղդադի վերահսկողության սահմանմանը

Պատմական պահ երկու երկրների ժողովուրդների համար․ Ռումինիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բուխարեստ այցի մասին

Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը

Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/11/26