Քաղաքականություն

Մեր մտքերը մարտի դաշտում ընկած զինվորների, նրանց ընտանիքների և ընկերների հետ են. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

1 րոպեի ընթերցում

Մեր մտքերը մարտի դաշտում ընկած զինվորների, նրանց ընտանիքների և ընկերների հետ են. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին սոցիալական ցանցում կատարված գրառմամբ՝ անդրադարձել է 4 տարի առաջ այս օրը սկսված 44-օրյա պատերազմին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ կից հրապարակելով նաև Եռաբլուր զինվորական պանթեոնի նկարը։

«Չորս տարի առաջ՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին, սկսվեց 44-օրյա պատերազմը։ 

Մեր մտքերը մարտի դաշտում ընկած զինվորների, նրանց ընտանիքների և ընկերների հետ են», - իր գրառման մեջ նշել է դեսպան Դըկոտինյին։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում