Ռուսաստան

ՌԴ-ն ու Չինաստանը քննարկել են Արկտիկայում համատեղ նախագծերի իրականացումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունն ու Չինաստանը քննարկել են Արկտիկայում էներգետիկայի, ներդրումների և տրանսպորտի ոլորտում համատեղ նախագծերի իրականացումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը՝ հավելելով, որ մտքերի փոխանակումը տեղի է ունեցել Պեկինում ռուս-չինական արտաքին գործերի միջնախարարության խորհրդակցությունների շրջանակում, որոնք անցկացրել են ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարականներով դեսպան Նիկոլայ Կորչունովը և Չինաստանի ԱԳՆ-ի Պայմանագրի և իրավաբանական վարչության տնօրեն Մա Սինմինը։

«Կողմերը մանրամասն քննարկել են մեծ լայնություններում համատեղ նախագծերի իրականացումն, առաջին հերթին էներգետիկայի, ներդրումների, գիտության, տրանսպորտի, ներառյալ Հյուսիսային ծովային երթուղու ենթակառուցվածքի զարգացման և օգտագործման, ինչպես նաև Արկտիկական խորհրդի շրջանակներում հետագա փոխգործակցության հեռանկարները»,- հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն՝ նշելով, որ երկկողմ համագործակցությունը Արկտիկայի օրակարգի այս և այլ հրատապ հարցերի շուրջ կշարունակի ամրապնդվել:

ՌԴ ԱԳ նախարարությունը նաև հաղորդել է, որ երկու երկրների շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է մտքերի կառուցողական և առարկայական փոխանակում Արկտիկայի տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական պայմաններում համապարփակ ոգով հետագա փոխգործակցության ուղիների վերաբերյալ։ 

Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել խորհրդակցությունների հաջորդ փուլն անցկացնել 2025 թվականին Ռուսաստանում։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում