Պարզվել են կառուցապատող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու դեպքի էական հանգամանքներ. ՔԿ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՊԵԿ աշխատակիցների կողմից կատարված միջոցառումների արդյունքում պարզվել են կառուցապատող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու դեպքի էական հանգամանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունից, նախաքննության ընթացքում պարզվել է, որ կառուցապատող ՍՊ ընկերության փաստացի սեփականատերը և փոխտնօրենը Երևան քաղաքում կառուցված բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքերից իրացված միավորների արժեքների վերաբերյալ կազմված գնման իրավունքի պայմանագրերում անշարժ գույքի վաճառքի գինը նշել են տվյալ գույքի դիմաց փաստացի ստացած գումարից ավելի ցածր գին՝ այդ կերպ խուսափելով առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց: 

ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ և փոխտնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: 

Նախաքննության ընթացքում ընկերության կողմից պետական բյուջե վերականգնվել է ընդհանուր 431.300.573 ՀՀ դրամի չափով պակաս վճարված հարկի գումարը:

Նշված անձանց նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումները դադարեցնելու որոշումներ են կայացվել ` պատճառված վնասը վերականգնելու հիմքով:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Գլխավոր դատախազը հյուրընկալել է «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին

Թրամփը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

IRI-ի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցությունը շարունակելու հանձնառությունը

Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պաշտոնական ծրագիր. Ուկրաինայի նախագահ

ՀՀ ՆԳՆ-ն հերքում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր նորքի բաժնի հետ կապված լուրը

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հերքել է Մյունխենում Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագիր ներկայացնելու մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցները

Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով