Կրթություն

Կառավարությունը հաստատեց Արմեն Գրիգորյանին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը հաստատեց Արմեն Գրիգորյանին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը հաստատեց Արմեն Գրիգորյանի թեկնածությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 26-ի հերթական նիստում։ Գրիգորյանն ընտրվել է 5 տարի ժամկետով։ 

«Մեծ պատասխանատվություն է Հայաստանի Հանրապետության երեք ամենախոշոր համալսարաններից մեկի զարգացումը և հետագայում առաջ տանելու հանձնառությունը։ Տնտեսագիտական համալսարանում ներկայումս երեք հերթափոխով սովորում է 9200 ուսանող, ունենք նաև օտարերկրացի ուսանող։ Ես իմ հետագա բոլոր ջանքերը կենտրոնացնելու եմ համալսարանի միջազգային հավատարմագրման գործընթացները առաջ մղելու ուղղությամբ»,-ասաց Արմեն Գրիգորյանը։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում