Չինաստան

Չինաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել Ուկրաինայի իր պաշտոնակցի հետ

1 րոպեի ընթերցում

Չինաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել Ուկրաինայի իր պաշտոնակցի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի արտգործնախարար Վան Ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպում է ունեցել է իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիհայի հետ՝ նշելով, որ Պեկինը պատրաստ է Կիևին նոր հումանիտար օգնություն տրամադրել՝ նրա կարիքներին համապատասխան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Չինաստանը մեծ ուշադրություն է դարձնում Ուկրաինայում ստեղծված հումանիտար իրավիճակին. արդեն չորս խմբաքանակ հումանիտար օգնություն է տրամադրել Ուկրաինային և պատրաստ է նոր օգնություն տրամադրել` Ուկրաինայի կարիքներին համապատասխան», - հայտարարել է Վան Ին:

Նա նաև հույս է հայտնել, որ Ուկրաինան կշարունակի արդյունավետ միջոցներ ձեռնարկել երկրում գտնվող Չինաստանի քաղաքացիների և հաստատությունների անվտանգությունն ապահովելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում