Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությունը Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ սեպտեմբերի 24-ին Նիկոսիայում հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, կողմերը կարևորել են Հայաստան-Կիպրոս բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը և արձանագրել, որ կա երկուստեք քաղաքական կամք` էլ ավելի խորացնելու երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում:
Քննարկվել են բազմակողմ միջխորհրդարանական հարթակներում հայ և կիպրացի պատգամավորների համագործակցությունն ու փոխօգնությունը` ընդհանուր օրակարգերի առաջխաղացման համար:
Ըստ աղբյուրի՝ հանդիպման մասնակիցները պայմանավորվել են համատեղ աշխատել` ի հայտ բերելու և զարգացնելու համար համագործակցության նոր ոլորտներ:
Նշվում է, որ կողմերը ևս մեկ անգամ արձանագրել են՝ Կիպրոսը Հայաստանի կողքին է, Հայաստանը` Կիպրոսի: