Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը դադարեցրել է Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սեպտեմբերի 24-ին դադարեցրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 2024թ. սեպտեմբերի 16-ին հարուցվել է կատարողական վարույթ։ 

«Որոշման համաձայն՝ պետք է․ 

1․Ամբողջությամբ դադարեցնել ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների 20 հասցեում գտնվող օբյեկտի (փաստացի՝ հյուրանոց) շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ 

2․ Ամբողջությամբ դադարեցնել «ԿԵՉԱՌԻՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության աշխատանքները ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների 20 հասցեում՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ 

3․ Սույն որոշման կատարման ժամկետ սահմանել՝ անհապաղ՝ ելնելով հանրային շահից։ 

Կողմերը պատշաճ ծանուցվել են վարույթի հարուցման և հետագա կատարողական գործողությունների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերի 19-ին հարկադիր կատարողն է այցելել է նշված հասցե՝ հյուրանոցի տնօրենին որոշումներն առձեռն հանձնելու և կատարողական գործողությունների մասին տեղեկացնելու։ Դրանց վերաբերյալ կազմվել է արձանագրություն։ Տրվել է ժամանակ մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 15։00-ն՝ որոշման պահանջները կամովին կատարելու համար։ 

Նշվում է, որ սեպտեմբերի 24-ին տարածք այցելության ընթացքում պարզվել է, որ հյուրանոցի գործունեությունը չի դադարեցվել, արդյունքում՝ հարկադիր կատարողների կողմից հյուրանոցի շահագործումը դադարեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին