ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ՀՀ մարզերում շրջիկ ձևաչափով ծառայություններ է մատուցում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, սպասարկումը քաղաքացիների համար առավել հասանելի դարձնելու նպատակով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժիններում մատուցվում են շրջիկ ծառայություններ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունումը նույնպես ներառվում է շրջիկ ծառայությունում:

Օգոստոսի 19-ից 26-ը շրջիկ ծառայություն է մատուցվել Արմավիրի մարզի Սարդարապատ, Խոյ, Արաքս, Մեծամոր, Փարաքար և Էջմիածին համայնքներում։

«Շրջիկ խումբը կշարունակի ծառայություններ մատուցել Կոտայքի մարզում.

Չարենցավան քաղաքում՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 10․00-16․00,
Չարենցավան համայնքի գյուղական բնակավայրերում՝ սեպտեմբերի 25-ին.
Բջնիում՝ ժամը 9․30-12․00,
Արզականում՝ ժամը 13․00-14․00,
Ալափարսում՝ ժամը 14․30-15․30,
Ֆանտանում՝ ժամը 16․00-17․00,
Կարենիսում՝ ժամը 17․30-18․30,
Բյուրեղավան քաղաքում՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 10․00-16․00 ,
Եղվարդ քաղաքում՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 10․00-16․00»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին