Ավստրալիան 10 միլիոն դոլար կուղղի Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի լուծմանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիան լրացուցիչ 10 մլն դոլար կհատկացնի Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին հումանիտար ճգնաժամի լուծման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի արտգործնախարարությունը։

«Մենք շարունակում ենք ձգտել Գազայի հատված անվտանգ, արագ և անխոչընդոտ հումանիտար մուտք ունենալուն։ Ֆինանսավորումը կուղղվի ՅՈՒՆԻՍԵՖ-ին և ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամին ու կենսականորեն կարևոր օգնություն կցուցաբերի՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց ու աղջիկներին», - պարզաբանել է երկրի արտաքին գործերի նախարար Փեննի Վոնգը:

2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ, շուրջ 250-ը՝ գերեվարվել։ Գազայի հատվածում Իսրայելի պատասխան ռազմական գործողություններն ավելի քան 41 400 մարդու կյանք են խլել։ 

Հայերեն Русский

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար