Սպորտ

Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը բրոնզե մեդալներ են նվաճել Օլիմպիադայի առանձին խաղատախտակներին

1 րոպեի ընթերցում

Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը բրոնզե մեդալներ են նվաճել Օլիմպիադայի առանձին խաղատախտակներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց ընտրանու անդամները` Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանն առանձին մեդալներ են նվաճել շախմատի համաշխարհային Օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Էլինա Դանիելյանը 10 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և 3-րդ խաղատախտակի վրա նվաճել բրոնզե մեդալ:

Աննա Սարգսյանը 10 հնարավորից վաստակել է 8 միավոր և 4-րդ խաղատախտակի վրա նվաճել բրոնզե մեդալ:

Հայաստանի կանանց հավաքականը կիսել է 3-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում