Էլինա Ավանեսյանը կրկին առաջադիմել է համաշխարհային վարկանիշային աղյուսակում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը կրկին բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասակարգման նոր աղյուսակում Ավանեսյանը նախորդ շաբաթվա համեմատ առաջադիմել է երկու հորիզոնականով` նա այժմ 47-րդն է աշխարհում:
Էլինա Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում 2002 թվականին: Ավանեսյանը Հայաստանի դրոշի ներքո հանդես է գալիս 2024 թվականի օգոստոսից:
Կարդացեք հոդվածը` Español