Միացյալ Նահանգներ

Հայաստանը ողջունում է ՄԱԿ կենտրոնակայանում «Հանուն ապագայի դաշնագրի» ընդունումը

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ողջունում է ՄԱԿ կենտրոնակայանում «Հանուն ապագայի դաշնագրի» ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ողջունում է սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում` ՄԱԿ կենտրոնակայանում, «Հանուն ապագայի դաշնագրի» ընդունումը։ 

«Հաշվի առնելով համաշխարհային և տարածաշրջանային մակարդակում առկա մարտահրավերները՝ Հայաստանն իր ներդրումն է ունեցել դաշնագրում այնպիսի հանձնառությունների արտացոլման գործում, ինչպիսիք են միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների, ցեզասպանության և մարդկության դեմ հանցագործությունների համար անպատժելությանը վերջ դնելը, ինչպես նաև ատելության խոսքի ու ապատեղեկատվության դեմ պայքարը։ Մենք բարձր ենք գնահատում այս ուղղությամբ մեր գործընկերների հետ սերտ փոխգործակցությունը։

Հայաստանը կիսում է դիմակայուն, առավել ներառական ու կայուն ապագայի տեսլականը»,- Արմենպրես-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում