1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալել էր «Միլան»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «միլանյան դերբի»-ում «Ինտեր»-ը զիջեց 1:2 հաշվով: «Միլան»-ի կազմում աչքի ընկան Կրիստիան Պուլիշիչը ու Մատեո Գաբիան: «Ինտեր»-ի միակ գնդակը խփեց Ֆեդերիկո Դիմարկոն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 62-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 6-րդն է, իսկ «Միլան»-ը` 7-ը (8-ական միավոր): Առաջատարը 11 միավորով «Տորինո»-ն է: