Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Ուկրաինային 35 մլրդ եվրո ԵՄ վարկ տրամադրելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիև կատարած այցի ժամանակ հաստատել է լուրերն այն մասին, որ ԵՄ-ն Ուկրաինային կտրամադրի 35 միլիարդ եվրոյի փոխառություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Եվրահանձնաժողովի նախագահը Կիև է ժամանել սեպտեմբերի 20-ին։

Աշխարհ

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև

G7-ի ղեկավարները հունիսին Իտալիայում կայացած գագաթնաժողովի ժամանակ համաձայնության էին եկել Ուկրաինային 50 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու շուրջ և այն մաս-մաս բաժանել նախագծի մասնակիցների միջև՝ իրենց տնտեսությունների ծավալներին համապատասխան: Այսպիսով, այս սխեմայով ԵՄ-ն և ԱՄՆ-ն պետք է վճարեին 20-ական միլիարդ դոլար, իսկ Կանադան, Ճապոնիան և Մեծ Բրիտանիան՝ գումարի մնացած մասը։ Սակայն մի շարք դժվարություններից հետո ԵՄ-ում համաձայնության են եկել 35 միլիարդ եվրոյի տրամադրման շուրջ։

ԵՄ երկրները և Եվրախորհրդարանը պետք է վարկին հավանություն տան մինչև տարեվերջ։

Սեպտեմբերի կեսերին Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ ԵՄ-ում քննարկում են Ռուսաստանի ակտիվների արգելափակման հետ կապված պատժամիջոցները 3-5 տարով երկարաձգելու առաջարկությունները՝ նպատակ ունենալով երաշխավորել դրանց հաշվին 50 միլիարդ դոլարի վարկի հատկացումն Ուկրաինային։

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին