Աշխարհ

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև

1 րոպեի ընթերցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է X սոցիալական հարթակի իր էջում:

«Իմ ութերորդ այցը Կիև տեղի է ունենում ջեռուցման սեզոնի մեկնարկից առաջ, մինչ Ռուսաստանը շարունակում է թիրախավորել էներգետիկ ենթակառուցվածը», - գրել է նա:

Եվրահանձնաժողովի նախագահը հայտնել է, որ Կիև է մեկնել, որպեսզի քննարկի Եվրոպայի աջակցությունը Կիևին։

Կիևում ֆոն դեր Լայենը մտադիր է քննարկել պաշտպանության հարցերը, ձմեռվան պատրաստությունը, ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը, ինչպես նաև G7-ի կողմից Ուկրաինային վարկի տրամադրումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում