Անդորրայի Իշխանապետության խորհրդարանից պատվիրակություն կժամանի Հայաստան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետություն կժամանի Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգի գլխավորած պատվիրակությունը:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի՝ պատվիրակությանն ընդունելությունը կազմակերպելու վերաբերյալ կարգադրությունից:
Պատվիրակությունը Հայաստանում կլինի սեպտեմբերի 22-25-ը: