Աշխարհ

Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է Կիև կատարելիք այցի մասին

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է Կիև կատարելիք այցի մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ սեպտեմբերի 20-ին կմեկնի Կիև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։ 

Ֆոն դեր Լայենի խոսքով՝ աշխատանքային այցի ժամանակ ինքը մտադիր է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ քննարկել Կիևին Եվրամիության լրացուցիչ ֆինանսական օգնության բաշխման մանրամասները։

Երկրի էներգետիկ համակարգն ամրապնդելու և այն ձմռանը նախապատրաստելու համար նախատեսված է 160 մլն եվրո։ 

«Քանի որ ջերմաստիճանը նվազում է, Եվրամիությունը պատրաստ է ուժեղացնել իր աջակցությունն Ուկրաինային: Մենք միասին պատրաստվում ենք ձմռանը», - ընդգծել է ֆոն դեր Լայենը։

Ուկրաինային հատկացված 160 միլիոն եվրոյից, Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով, 60 միլիոնը կծախսվի ջեռուցման կետերի բարեկարգման և այլ մարդասիրական կարիքների վրա, մնացած 100 միլիոնը` ՌԴ բանակի հարձակումների հետևանքով վնասված ջերմաէլեկտրակայանների վերականգնման և Ուկրաինայի տարածքում նոր արևային էլեկտրակայանների տեղակայման համար: Այդ միջոցների մի մասը, ֆոն դեր Լայենի պնդմամբ, կֆինանսավորվի ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվների հաշվին։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում