ԵՄ-ն Ռուսաստանի ակտիվներից ստացված եկամուտների մի մասը կուղղի Ուկրաինայի էներգետիկայի ոլորտի վերականգնմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ էներգետիկայի ոլորտում օգնության շրջանակներում Ուկրաինային շուրջ 100 մլն եվրո կհատկացվի ռուսական սառեցված ակտիվների եկամուտների հաշվին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Շուրջ 100 միլիոն եվրո կհատկացվի (էներգետիկ ենթակառուցվածքում) վերանորոգման աշխատանքների և էներգիայի վերականգնվող աղբյուրների համար։ Այդ 100 միլիոնը վերցվում է ռուսական սառեցված ավուարներից», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահը Էներգետիկայի միջազգային գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլի հետ Բրյուսելում անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ֆոն դեր Լայենը հավելել է, որ ԵՄ-ն կշարունակի ռուսական ակտիվներից ստացված արտակարգ եկամուտների մի մասն Ուկրաինային փոխանցել որպես օգնություն էներգետիկայի ոլորտում։

«Իրավական առումով մենք ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ միջոցները սառեցված ռուսական ավուարներից ստացված եկամուտներն օգտագործելու համար։ Դա հեշտ չի եղել, բայց հիմա դա արվել է։ Այդ եկամուտների մի մասը ծառայելու է պաշտպանական նպատակներին, մյուսը՝ էներգետիկ նպատակներին», - ասել է ֆոն դեր Լայենը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են վերաբերվում ԵՄ անդամ պետություններն այդ միջոցների օգտագործմանը։

Հայերեն Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Ինչու են մայրամուտի և արևածագի ժամանակ ամպերը կարմիր կամ կարմրանարնջագույն երանգ ստանում․ մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները