Հայաստան

ՏԿԵ նախարարության անելիքը ժամանակակից ենթակառուցվածքներով հագեցած Հայաստան ունենալն է. Գնել Սանոսյան

1 րոպեի ընթերցում

ՏԿԵ նախարարության անելիքը ժամանակակից ենթակառուցվածքներով հագեցած Հայաստան ունենալն է. Գնել Սանոսյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի կարծիքով՝ իր կողմից գլխավորվող գերատեսչության գլխավոր անելիքը Հայաստանի մարզերին և համայնքներին բավարար չափով ուշադրություն դարձնելն է, մարզերում զանազան ծրագրեր իրականացնելը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՏԿԵ նախարարը նման կարծիք հայտնեց Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում՝ անդրադառնալով ոլորտում իրականացվող աշխատանքներին։

Սանոսյանի բնութագրմամբ՝ նախարարության հիմնական անելիքներից է հանդիսանում նաև այնպիսի քայլերի ու աշխատանքների իրականացումը, որոնք ժամանակակից Հայաստանը կդարձնեն ժամանակակից ենթակառուցվածքներով հագեցած, երկիրը կունենա բարեկեցիկ ու համաչափ զարգացած բնակավայրեր։

«Մեր նախարարության երկրորդ մեծ գործառույթն արդեն հանրապետական ավելի մեծ մասշտաբի ենթակառուցվածքներն ու ոլորտներն են։ Դա էներգետիկան է, ընդերքի ոլորտը, տրանսպորտը, ճանապարհաշինությունը, պետական գույթի կառավարումը, ջրային ոլորտը և այլն», - իր խոսքում նշեց Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ ավելի ուշ կփորձի ներկայացնել նշված ոլորտներում առկա իրավիճակն ու անելիքները։ 

 

  

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում