Լիբանանում պայթյունի նոր ալիքի հետևանքով կա 20 զոհ, 450 վիրավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բեյրութում և Լիբանանի այլ հատվածներում սեպտեմբերի 18-ին պայթյունների երկրորդ ալիքի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, վիրավորվել ավելի քան 450 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Նոր հարձակման ժամանակ պայթել են ռացիաներ և արևային կայաններ։ Ըստ տարբեր հրապարակումների՝ հարձակումներն իրականացրել է Իսրայելը՝ թիրախավորելով «Հեզբոլլահ» խմբավորման անդամներին, սակայն զոհերի շարքում կան քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ։ Սեպտեմբերի 17-ին փեյջերների պայթյունից 12 մարդ էր զոհվել, 2800 մարդ՝ վիրավորվել։

Մերձավոր Արևելք

Լիբանանում փեյջերների պայթյունի 12 զոհերի թվում կա 2 երեխա

Նոր պայթյուններից մեկը տեղի է ունեցել Բեյրութում, երբ հուղարկավորում էին «Հեզբոլլահ»-ի երեք անդամի և մեկ երեխայի, որոնք սպանվել էին նախորդ օրը փեյջերների պայթյունի հետևանքով։ Ըստ AP-ի լուսանկարչի՝ Սիդոն ծովափնյա քաղաքում պայթել է մեքենա և բջջային հեռախոսների խանութ։ Իսկ երկրի հարավում մեկ աղջիկ վիրավորվել է արևային կայանի պայթյունից։

Իսրայելը չի մեկնաբանել այս պայթյունները, սակայն երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը սեպտեմբերի 18-ին խոսել է պատերազմի նոր փուլի մեկնարկի մասին, ինչպես նաև գովել Իսրայելի բանակին և անվտանգության ծառայություններին՝ ասելով, որ «արդյունքները շատ տպավորիչ են»։

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար