Մերձավոր Արևելք

Լիբանանում փեյջերների պայթյունի 12 զոհերի թվում կա 2 երեխա

1 րոպեի ընթերցում

Լիբանանում փեյջերների պայթյունի 12 զոհերի թվում կա 2 երեխա

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ փեյջերների պայթյունի զոհերի թիվը հասել է 12-ի։ Նրանց թվում կա 2 երեխա։ Բացի այդ, դեռ հիվանդանոցում է գտնվում 2750 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Միջադեպի հետևանքով զոհված երեխաներից մեկը 8-ամյա աղջիկ է, մյուսը՝ 11-ամյա տղա։

Ըստ տարբեր հրապարակումների՝ հազարավոր փեյջերների մեջ պայթուցիկ նյութեր էին տեղադրվել պայթյունից ամիսներ առաջ Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության կողմից։

BBC-ն նշում է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի աղբյուրները հայտնել են, որ Իսրայելը փեյջերները պայթեցրել է նախատեսվածից ամիսներ առաջ, քանի որ կային մտավախություններ, որ «Հեզբոլլահ»-ը տեղյակ է այդ ծրագրի մասին։

Թայվանական Gold Apollo ընկերությունը հերքել է իր առնչությունը միջադեպին՝ նշելով, որ փեյջերներն արտադրել է Հունգարիայում գտնվող BAC ընկերությունը, որն ունի իր ապրանքանիշն օգտագործելու համապատախան լիցենզիա։

«Հեզբոլլահ»-ը խոստացել է շատ խիստ պատասխան տալ այս հարձակման համար։ Խմբավորումն ամիսներ առաջ արգելել էր բջջային հեռախոսների օգտագործումը՝ նշելով, որ դրանք հեշտ է տեղորոշել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում