Սպորտ

Հայաստան-Ավստրիա հանդիպման տոմսերի վաճառքը մեկնարկել է

1 րոպեի ընթերցում

Հայաստան-Ավստրիա հանդիպման տոմսերի վաճառքը մեկնարկել է

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի հավաքականի և Ավստրիայի ընտրանու միջև աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղի տոմսերի վաճառքը սկսվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Մեկնարկել է Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի՝ նոյեմբերի 24-ին կայանալիք Հայաստան-Ավստրիա հանդիպման տոմսերի վաճառքը։

Տոմսերը կարող եք ձեռք բերել Show4me.com կայքից: Տոմսերի արժեքներն են՝ 2000, 3000, 5000, 7000 դրամ:

Խաղը կկայանա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և կսկսվի 18:00-ին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում