Մշակույթ

Երևանի քաղաքապետարանը մանրամասներ է հայտնում սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոնի մասին

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը մանրամասներ է հայտնում սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոնի մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկում է մշակութային նոր նախագիծ. Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն, որի շրջանակներում ելույթ կունենան հայաստանյան և արտերկրից հրավիրված անվանի երաժիշտներ, մենակատարներ և երաժշտախմբեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Թումանյանի անվան զբոսայգում սեպտեմբերի 17-ին կկայանա Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը:

Ըստ աղբյուրի՝ փառատոնի համերգները կսկսվեն ժամը 20:00-ին: Մուտքն ազատ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում