Քաղաքականություն

Սեյրան Օհանյանն էսկալացիայի հրահրման վտանգը բավականին ցածր է գնահատում

2 րոպեի ընթերցում

Սեյրան Օհանյանն էսկալացիայի հրահրման վտանգը բավականին ցածր է գնահատում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտպանության նախարարությունը և ուժային կառույցները պետք է պատրաստ լինեն ցանկացած սցենարի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝անդրադառնալով հարցին, թե արդյոք այս պահին էսկալացիայի վտանգ կա ։ 

Նա նշեց, որ տեղեկատվական պատերազմը մարտական գործողությունների մաս է, և համապատասխան մասնագետներն ուսումնասիրություններ պետք է կատարեն։

«Գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, անվտանգության խորհուրդը պետք է լուրջ ուսումնասիրություններ կատարեն։ Անկախ այդ ուսումնասիրություններից՝ պաշտպանության նախարարությունը և ուժային կառույցները պետք է պատրաստ լինեն ամեն ինչի։ Այս իրականության  մեջ, երբ միջազգային գործընթացներ են նախապատրաստվում իրականացնել նույն Ադրբեջանում, ես գտնում եմ, որ էսկալացիայի վտանգը բավականին ցածր է, սակայն մենք գտնվում ենք մի այնպիսի իրավիճակում, որ մարտական գործողություններ, պատերազմ կարող են հրահրվել ցանկացած ժամանակ և կարող են ծավալվել մի փոքր պատճառով։ Պաշտպանության նախարարությունը պետք է պատրաստ լինի մարտական գործողություններին»,- ընդգծեց Օհանյանը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում