ՃՇՀԱՀ-ում ուսանողների թիվը տարեցտարի աճում է․բուհում ներկայացրեցին դրան նպաստող հանգամանքները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողների թիվը վերջին 3 տարիներին շարունակական կերպով աճել է՝  851-ից հասնելով 1232-ի։ 

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց բուհի Դիմորդների ընդունելության և կարիերայի կենտրոնի ղեկավար  Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ մասնավորապես՝ նախորդ տարվա համեմատ համալսարանում սովորողների թիվն աճել է գրեթե 50-55 տոկոսով։

«Հատկապես՝ կցանկանայի առանձնացնել Շինարարության ֆակուլտետը , որտեղ աճը միջինացված արդյունքով կազմում է գրեթե 68 տոկոս։ Այստեղ ուսանողների թվի աճը պայմանավորված է  շինարարությունում մեծածավալ  աշխատանքների, աշխատաշուկայում վարձատրության բարձր չափերի և բուհի կողմից տարվող աշխատանքներով, ինչպես նաև՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից կատարված օրենսդրական փոփոխություններով։

Բնականաբար մեր բուհի համար կարևորագույն ուղղվածություններից է «Դիզայն և ճարտարապետություն» մասնագիտությունը։ Այս տարի ֆակուլտետում մրցակցությունն աննախադեպ էր․ նախորդ տարվա մոտ 250 դիմորդի փոխարեն այս տարի ունեցանք 400-ը»,-ասաց Սարգսյանը՝ նշելով, որ  բուհում ուսանողների թվի աճը բնորոշ է բոլոր մասնագիտություններին։

Դրանց թվում առաջիններից է Տնտեսագիտության ֆակուլտետը, որտեղ ուսանողների թիվն աճել է129 տոկոսով։

«Մենք գտնվում ենք մեծ մրցակցության դաշտում, օրինակ՝  «Դիզայն» մասնագիտությամբ շրջանավարտներ թողարկում են մոտ 7-8 համալսարաններ, նույնը՝ տնտեսագիտությանն է վերաբերում։ Մեր բուհում ուսանողների թվի աճն պայմանավորված է մասնագիտական և համալսարանում կատարվող բարեփոխումներով։ Տարիների փորձը ցույց է տալիս որ դիմորդների թվի աճը բուհի արդյունավետ աշխատանքի արդյունք է՝ սպասարկող անձնակազմից սկսած, մինչև ռեկտոր»,-համոզմունք հայտնեց Դիմորդների ընդունելության և կարիերայի կենտրոնի ղեկավարը՝ վստահեցնելով, որ համալսարանը մեծ  աշխատանք է տանում, որպեսզի ուսումնական պլանները կառուցված լինեն աշխատաշուկայի հիման վրա։ 

Անդրադառնալով ՃՇՀԱՀ-ի բարձր կուրսերի ուսանողների և շրջանավարտների մասնագիտական աշխատանք գտնելու հնարավորություններին, Սարգսյանը հավաստեց, որ իրենց ուսանողները մասնագիտությամբ աշխատելու հնարավորություն են ունենում սկսած երկրորդ կուրսից։ 

«Ոլորտում անգամ գործատուներն են միմյանց հետ մրցում և պայմաններ առաջարկում, որ աշխատողը մնա իրենց մոտ։ Մենք գործատուներին հնարավորություն ենք տալիս նաև ներկա լինել դիպլոմային պաշտպանություններին և տարվա ընթացքում նպաստում ենք կարիերայի և զարգացմանը։ Գործատուները, բուհի հետ կապը ունենալով, արդեն երկրորդ, երրորդ, չորրորդ կուրսից,  ընտրում են ուսանողներին և աշխատանք առաջարկում։ Հատկապես՝ չորրորդ կուրսում, ես կարծում եմ, եթե փնտրենք, ապա չենք գտնի մեկին, ով չի աշխատում»,-հավաստիացրեց նա՝ շեշտելով, որ բուհի ռազմավարություններից է այնպիսի մասնագիտությունների մատուցումը, որոնք պահանջված են և կարող է որակով թողարկել։

Սարգսյանը նշեց, որ կան մասնագիտություններ, որոնցից ՃՇՀԱՀ-ն հրաժարվել է՝ գիտակցելով, որ իր ռազմավարական մասնագիտական ուղղվածությունը չէ։

 

 

 

Հայերեն

Բաքվում մեկնարկած դատավարությունները խորը մտահոգություն են առաջացնում. Ռուստամ Բաքոյան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի, ներկայացրել իրականացվող աշխատանքները

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Ալիևի հետ

«Մարկոս և Փարաջանով». Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում նոր ցուցադրություն է բացվել

Հրաչյա Ռոստոմյանը չի շարունակի աշխատանքը ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Բռնցքամարտի ընտրանու մի քանի ներկայացուցիչ հաղթանակ է տոնել պրոֆեսիոնալ ռինգում

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ, քաղաքացիներին ցուցաբերվել է օգնություն

Կարեն Խաչանովը լքում է պայքարն Ավտսրալիայի բաց առաջնությունում

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Եվրոպական ինդեքսներ - 17/01/25